24556 դիտում
22:36 09-08-2019
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ՝ 91-ամյա Արուսյակ Ա-ի մահվան փաստով։
Օգոստոսի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Աշոտ Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 33 PO 924 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ուղևոր Արուսյակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից այսօր հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+