211652_close_icon
views-count5247 դիտում article-date 22:16 09-08-2019

ՊԲ զինծառայողներին մատակարարվել է նոր ճտքակոշիկների երկրորդ խմբաքանակը

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ մատակարարող «Էյ Բութս» ընկերությունը երկրորդ խմբաքանակն է ուղարկել ՊԲ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «ՊԲ զինծառայողներին նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարվում, որոնք արտադրվում են Արցախում: Արտադրող «Էյ Բութս» ընկերությունը զինվորներին ապահովում է դիմացկուն ու հարմարավետ ճթքակոշիկներով: Ընկերությունը ՊԲ է ուղարկել նոր ճտքակոշիկների արդեն երկրորդ խմբաքանակը»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր