211652_close_icon
views-count1955 դիտում article-date 14:26 09-08-2019

Ըմբիշ Նորայր Հախոյանը՝ Թիբլիսիի մրցաշարի արծաթե մեդալակիր

Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը 2։3 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող ըմբիշին և բավարարվել արծաթե մեդալով, նույն քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը 6։3 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ և նվաճել բրոնզե մեդալ։ 72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը 8։0 հաշվով ուժեղ է գտնվել մրցակցից և նույնպես նվաճել բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով:

Նմանատիպ նյութեր