Արմեն Սարսգսյանը վաստակավոր շինարարի կոչում է շնորհել Գագիկ Գալստյանին և Վլադ Ասատրյանին
Նախագահ Արմեն Սարսգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու մասին․
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝
Գագիկ Շաղաբեգի Գալստյանին
Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր
Վլադ Արտեմի Ասատրյանին
«Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: