211652_close_icon
views-count2428 դիտում article-date 12:50 09-08-2019

Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի նիստին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 3-ին կայցելի Ադրբեջան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրի՝ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի (թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն) 7-րդ նիստին, ինչպես նաև Թյուրքական խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին։ Անդամ պետություններն են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը:

Նմանատիպ նյութեր