Էրդողանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի արտահերթ նիստին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը:
Վերջինս նաև նշել է, որ Էրդողանը կարղ է մասնակցել նաև մայիսին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: