ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը․ տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
«Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել է Մեդվեդևը՝ Ղրղզստանի Չոլպոն-Ատայում ելույթ ունենալով ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:Նա հանդիպման բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցել Մոսկվայի միջոցառումներին:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում
2019.08.09 12:37

