211652_close_icon
views-count59551 դիտում article-date 11:44 09-08-2019

Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 28-ամյա վարորդի Nissan-ը և 60-ամյա վարորդի Opel-ը․ Nissan-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Պետրոս Դ․-ի վարած Opel Astra մակնիշի 47 DP 047 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած Nissan Teana մակնիշի 35 PP 638 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Պետրոս Դ․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ն․Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները։ Բախման հետևանքով Nissan-ը, կողաշրջվելով, մասամբ հայտնվել է ձորակում։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր