Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 3,5 միլիարդ դրամ հատկացնել Արարատի մարզի Արգավանդ գյուղից մինչև Երևանի Շիրակի փողոց ընկած ճանապարհի կառուցման նպատակով։
«Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականցվող քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի կառուցման նպատակով՝ աշխատանքի ձեռքբերման մրցութային գործընթացի արդյունքում կնքված պայմնագրով նախատեսված է տրամադրել կանխավճար մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, ինչպես նաև 2019 թվականին նախատեսվում է կատարել վճարումներ շինարարական աշխատանքի համար մոտ 2 միլիարդ դրամի չափով։ Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը , որ 2019 թվականի բյուջետային տարվա կտրվածքով կապիտալ ծախսերի համար հաստատված վարկային միջոցները բավարար չեն նշված վճարային պարտավորությունները կատարելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով նախատեսված դրամական միջոցների հատկացումը»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։Պապիկյանը նշեց, որ Արգավանդ-Շիրակի փողոց 12,1 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման մասին է խոսքը, որից 9,4 կիլոմետրը 24 մետր լայնությամբ ճանապարհ է, և այս ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա մինչև տարեվերջ հնարավորինս արագացնել այդ գործընթացը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Կառավարությունը 3,5 միլիարդ դրամ հատկացրեց Արգավանդ գյուղից մինչև Երևանի Շիրակի փողոց ճանապարհի կառուցման համար
2019.08.08 17:21


Twitter
Вконтакте
Одноклассники
