211652_close_icon
views-count35239 դիտում article-date 16:32 08-08-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ BMW-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Գալստյանի վարած ЗИЛ MMZ4502 մակնիշի 36 AL 307 համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արման Հակոբյանի վարած BMW մակնիշի 45 RM 545 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով շրջադարձի հատվածում վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր