211652_close_icon
views-count1432 դիտում article-date 15:08 08-08-2019

Պետք է պարզել, թե ինչպես են Մարտի 1-ի գործի փաստաթղթերը հայտնվել BBC-ի մոտ. ԱԽ քարտուղար․ News.am

Աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ամբողջությամբ բացառել տեղեկատվության և փաստաթղթերի արտահոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով նախօրեին BBC-ում հրապարակված հոդվածը: Գրում է [url=https://news.am/arm/news/527729.html]News.am[/url]-ը։ Հիշեցնենք, որ հրապարակումը վկայակոչում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով նյութերը և հարցաքննությունները: Վերահասցեավորելով հարցն այն մասին, թե ինչպես են նման կարևոր գործի նյութերը հայտնվել լրատվամիջոցի տնօրինության տակ, Գրիգորյանն, այնուամենայնիվ արձանագրեց, որ անվտանգության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ դա տեղի չունենար: Սակայն Գրիգորյանը կարծում է, որ տեղեկատվության արտահոսքի խնդրի հետ բախվում են նույնիսկ այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, և Wikileaks-ը դրա վառ օրինակն է: Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում արտահոսքի հնարավորությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/527729.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր