211652_close_icon
views-count3344 դիտում article-date 10:20 08-08-2019

Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի։ Այսպիսի խոսք է հնչել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում։ Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում՝ Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ինքնության և մշակույթի պահպանումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը։ Էրդողանը նաև կողմ է հանդես եկել Դոնբասի հակամարտության խաղաղ ու շուտափույթ կարգավորմանը։

Նմանատիպ նյութեր