68271 դիտում
19:26 07-08-2019
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ գեներալների
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արման Ս-ի և Հրաչյա Գ-ի նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։
Կան տեղեկություններ, որ նրանք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են և «զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զիննվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում «կեղծ գեներալները» զինվորների ծնողներից և միջնորդ հանդիսացող անձանցից մաս-մաս ստացել և հափշտակել են խոշոր չափի գումարներ։ Գումարների չափը եղել է 5000 դրամից մինչև 5000 ԱՄՆ դոլար։
Պարզվել է նաև, որ Արման Ս-ն այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր ծանոթից տեղեկանում է, որ նրա մտերիմը Ռուսաստանի Դաշնության իրավապահների հետ խնդիրներ ունի և խոստացել է, որ նրան քրեական պատասխանատվությունից կարող է ազատել ու դրա դիմաց Երևանում միջնորդից ստացել է խոշոր չափի ռուսական ռուբլի։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
12173 դիտում
19:33 07-05-2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է հօգուտ Ադրբեջանի լրտեսության դեպք
Այս բաժնից
3529 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)