211652_close_icon
views-count2577 դիտում article-date 21:05 07-08-2019

Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացել է հայկական Նաղաշ համույթի և Հարավչեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը

Oգոստոսի 2-ին կայացավ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Հարավային Բոհեմիա տարածաշրջանի Չեսկի Կրումլով քաղաք։ Այցի շրջանակներում դեսպան Հովակիմյանը հանդիպեց Չեսկի Կրումլովի քաղաքապետ Դալիբոր Կարդային։ Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քաղաքների և համայնքների միջև համագործակցությանը, փորձի փոխանակման հնարավորություններին և հեռանկարներին առնչվող հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Աշոտ Հովակիմյանը գրառում կատարեց քաղաքապետարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Նույն օրը ՀՀ դեսպանության հովանու ներքո Չեսկի Կրումլովում անցկացվող 28-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայացավ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հիմնադրած և ղեկավարած հայկական Նաղաշ համույթի և Հարավչեխական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր