ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային լարվածության աճի պատճառով նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև առևտրային լարվածության աճի պատճառով, գրում է [url=https://www.gazeta.ru/business/news/2019/08/07/n_13311265.shtml?fbclid=IwAR36ia8iHuiOwHuYbCHQ63wIwym5PAs-WU-mwWZXlHAQSiTBYxso8v5aGWs&updated]gazeta.ru[/url]-ն:
Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,17%-ով՝ հասնելով բարելի դիմաց 58,84 դոլարի:
WTI ապրանքանիշի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,13%-ով՝ հասնելով բարելի դիմաց 53,56 դոլարի:
Շուկաներում գրանցված անկումը Bloomberg-ը բացատրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների լարվածությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սեպտեմբերից 10 տոկոս հավելյալ մաքսատուրքեր է սահմանելու Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ:
Այս որոշմանն ի պատասխան՝ Չինաստանն օրերս դադարեցրել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը և չի բացառել դրանց նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը: