Նավթի համաշխարհային գները նվազում են ԱՄՆ-ում նրա պաշարների ավելացման տվյալների ֆոնին
Նավթի համաշխարհային գները սկսել են իջնել ԱՄՆ-ում նրա պաշարների ավելացման մասին տեղեկությունների ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն։
Առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07։39-ի դրությամբ Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.86 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.30 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասայն նավթի հուլիսյան ֆուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 1.01 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45,99 ԱՄՆ դոլար։
Ըստ API-ի տվյալների՝ ընթացիկ շաբաթում ԱՄՆ-ում նավթի պաշարները անսպասելիորեն ավելացել են 2,75 մլն բարելով՝ մինչև 511.4 մլն բարել, իսկ վերլուծաբանները սպասում էին անկում՝ 2,7 մլն բարելով։