Նավթի համաշխարհային գները նվազում են Չինաստանի թույլ վիճակագրական ֆոնին
                        Նավթի գները միջազգային շուկայում այսօր առավոտյան ընկել են, ինչը կապված է Չինաստանից ստացված վիճակագրական թույլ տվյալների հետ: 
Մոսկվայի ժամանակով ժամը 08:31-ին Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,41%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 48,88 ԱՄՆ դոլար: 
WTI տեխասյան թեթև նավթի գինը նյույորքյան NYMEX բորսայում նվազել է նվազել է 0,28%-ով և 1 բարելի դիմաց կազմել 46.23 ԱՄՆ դոլար: 
Առավոտյան հայտնի է դարձել նաև այն մասին, որ Չինաստանի տնտեսության արդյունաբերության սեկտորում PMI գործարար ակտիվության նախնական ցուցանիշը սեպտեմբերին եղել է վերջին 78 ամիսների ընթացքում ամենացածր ը՝ կազմելով 47 կետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

