211652_close_icon
views-count3133 դիտում article-date 13:54 06-08-2019

«Հյուսիս-Հարավի» աշխատակիցները պատրաստվել են փակել ճանապարհը, նախաձեռնողին հրավիրել են ոստիկանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները հերթական անգամ պատրաստվել են փակել նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ [url=https://www.tert.am/am/news/2019/08/06/road/3065306?fbclid=IwAR2qCNQ43DEW4M_75495lGsn4rv9M0_iZalEkyeLMtzELsnLufAp8vuPfAM]Tert.am[/url]-ի հետ զրույցում աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ պետք է փակեն ճանապարհը՝ իրենց մեկ տարվա աշխատավարձերը վճարելու պահանջով: Բացի այդ, Գուրգեն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակելու մասին իրազեկելուց հետո ոստիկանության Աշտարակի բաժնից իրեն զանգել և հրավիրել են ոստիկանություն. «Մեկ ժամ առաջ զանգեցին և ասացին, որ տեղյակ են, որ ակցիա է լինելու և նշեցին, որ եթե ճանապարհը փակենք կոշտ արձագանք է լինելու, թե որն է կոշտ արձագանքը, պետք է հարցնել ոստիկանությունից: Մերը խաղաղ ակցիա է, որով պահանջում ենք մեր աշխատավարձերը վճարել»: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/06/road/3065306?fbclid=IwAR2qCNQ43DEW4M_75495lGsn4rv9M0_iZalEkyeLMtzELsnLufAp8vuPfAM]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր