Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է «սառեցնել» ԱՄՆ-ի իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանություններին պատկանող սեփականությունը, գրում է The Guardian-ը:
Նշվում է, որ ցուցակում է հայտնվել Վենեսուելայի կենտրոնական բանկը, ինչպես նաև PDVSA պետական նավթային ընկերությունը: Արգելափակումը սկսել է գործել օգոստոսի 5-ից։Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են Վենեսուելայի իշխանությունների սեփականության վրա, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տրամադրության տակ, հետագայում պետք է դառնան ԱՄՆ-ի սեփականությունը կամ պատկանում են Միացյալ Նահանգներից ցանկացած քաղաքացու:
«Վենեսուելայի իշխանություններ ասելով նկատի ունենք պետությունն ու կառավարությունը, ցանկացած քաղաքական ստորաբաժանում, գերատեսչություն կամ դրանց կառույցները»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ չնայած օրենքն առևտրային էմբարգո չէ, այն նախագահ Նիկոլաս Մադուրոյի հեռացման ԱՄՆ-ի առավել վճռական գործողությունների ազդարարումն է այն ժամանակից ի վեր, երբ Թրամփի վարչակազմը հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչեց Վենեսուելայի օրինական առաջնորդ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Թրամփն արգելափակել է ԱՄՆ-ում Վենեսուելայի իշխանությունների սեփականությունը
2019.08.06 11:06


Twitter
Вконтакте
Одноклассники
