211652_close_icon
views-count34798 դիտում article-date 20:48 05-08-2019

Երևանում թալանել են «Ադեկվատ» հասարակական կազմակերպության փոխնախագահի ավտոմեքենան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ազատ Ադամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։00-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ապակին բաց լինելու հանգամանքից, Ամիրյան փողոցի 22 շենքի բակում կայանված Lada Priora մակնիշի 35 XX 861 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, դրամապանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ադամյանը ոստիկաններին հայտնել է, որ դրամապանակում եղել է գումար, իր անվամբ «Արարատ» բանկի բանկային քարտը և անձնագիրը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ադամյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ադեկվատ» հասարակական կազմակերպության փոխնախագահն է։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր