211652_close_icon
views-count2133 դիտում article-date 22:25 05-08-2019

2019 թ. հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում

Արբանյակներից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է Երկրի Էկոլոգիայի և կլիմայի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» ծրագրի ղեկավար Ժան-Նոել Տեպոն, փոխանցում է Tass-ը։ «Հուլիսը սովորաբար տարվա ամենաշոգ ամիսն է, ցակայն, ըստ մեր տվյալների, 2019 թվականի հուլիսը նաև դարձել է ամենաշոգ ամիսը, որը երբևիցե դիտվել է։ Հաշվի առնելով ջերմոցային գազերի շարունակվող արտանետումները և ջերմաստիճանների աճի վրա դրանց ազդեցությունը, այդ ռեկորդներն էլ կգերազանցվեն»,-ասված է Տեպոյի հայտարարության մեջ: Հուլիսին միջին ջերմաստիճանները Ցելսիուսի 0,04 աստիճանով գերազանցել են նախորդ ռեկորդը, որը վերաբերում է 2016 թվականի հուլիսին: Հուլիսին միջին ջերմաստիճանը 0,56 աստիճանով բարձր է եղել 1981-2000 թվականների ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանային մեծություններից: Անցած ամսին Եվրոպայի շատ երկրներում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում) գերազանցվել են ջերմաստիճանային ռեկորդները: Ֆրանսիայում վերջին 16 տարվա ամենաշոգ օրը ճանաչել են հուլիսի 25-ը: Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն, ֆրանսիական մետրոպոլիայում, որը ներառում է մայրցամաքային տարածքը և մերձակա կղզիներն Ատլանտյան օվկիանոսում, Լա Մանշում և Միջերկրական ծովում (այդ թվում և Կորսիկան), միջին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 37,4 աստիճանի: Իսկ ամենաբարձր ջերմաստիճանg այս օրը գրանցվել է Փարիզից հարավ-արևելք գտնվող Սեն-Մոր կոմունայում: Այստեղ օդը տաքացել է մինչեւ 43,6 աստիճան։

Նմանատիպ նյութեր