Երկրի վրա օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ընթացքում 2013-ը ամենաշոգ տարիներից մեկն է
Երկրի վրա օդերևութաբանական ուսումնասիրությունների պատմության ամբողջ ընթացքում 2013 թվականը 4 ամենաշոգ տարիներից մեկն է համարվել: Այս մասին հաղորդել է օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրության ԱՄՆ-ի ազգային վարչությունը:
Հետազոտության մեջ շեշտվում է, որ նախորդ տարի Երկրի վրա միջին ջերմաստիճանը կազմել է 14.52 աստիճանէ ըստ Ցելսիուսի: Արդյունքում ակսած 1880-ից ջերմաստիճանի մակարդակով 2013թ. 4-րդ տեղում է գտնվում:
Իր հերթին NASA-ն նշում են, որ ողջ պատմության մեջ 10 ամենաշոգ տարիները գրանցվել են այս հարյուրամյակի ընթացքում: Ռեկորդային տարիները 2005 և 2010 թվականներն են: