1480 դիտում
11:21 05-08-2019
ՊԵԿ ուսումնական կենտրոնը Շիրակի մարզում անվճար դասընթաց է կազմակերպում
Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:
Դասընթացին մասնակցել ցանկացողները ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին ([email protected]) մինչև ս/թ օգոստոսի 15-ը կարող են ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
• Ինքնակենսագրական (CV),
• Անձնագրի լուսապատճեն (scan),
• Դիպլոմի լուսապատճեն (scan):
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988:
Նմանատիպ նյութեր
1581 դիտում
12:59 18-11-2022
ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ վարչության աշխատակազմը համալրելու նպատակով
1612 դիտում
18:32 13-06-2019
ՊԵԿ ուսումնական կենտրոնը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել
Այս բաժնից
691 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
745 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
715 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ