1629 դիտում
12:59 18-11-2022
ՊԵԿ-ը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց՝ վարչության աշխատակազմը համալրելու նպատակով
Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոնը», ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն–վարչության հետ համատեղ, կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց վարչության աշխատակազմը համալրելու նպատակով: Մասնագիտացված դասընթացը կտևի 2-3 ամիս։ Մասնակիցները կուսումնասիրեն ոլորտը՝ սկսած օրենսգրքից, մինչև հարկային հսկողություն։ Հայտնում է ՊԵԿ-ը։
Կոմիտեից ընդգծում են, որ ՊԵԿ հարկային համակարգի դռներն այսպիսով բաց են ոչ միայն երիտասարդ կադրերի և ոչ միայն տղամարդկանց համար. վերջին տարիներին կանանց ներգրավվածությունը ծառայության տարբեր ստորաբաժանումներում փոխել է հանրային ընկալումները. Կանայք աշխատանքի են անցել ու հաջողել հարկայինի անգամ ամենապատասխանատու ստորաբաժանումներում: Մեկնարկող դասընթացները նաև այս խնդրի ապահովմանն են միտված:
Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար մասնակցության հայտ կարող են ներկայացնել ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության և մի շարք այլ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։
Այսպիսի դասընթաց կազմակերպվել էր նաև նախորդ տարի, որի շրջանավարտներն այսօր արդեն աշխատում են համակարգում։ Գործնականում ամրապնդելով ստացած գիտելիքները՝ պատրաստ են փոխանցել աշխատանքային հմտությունները նորեկներին։
Դասընթացի մասնակիցները տեսական փուլը հաղթահարելուց հետո կանցնեն գործնական պարապմունքներին, վերջնական արդյունքները կամփոփվեն գնահատմամբ․ լավագույններն աշխատանքի կանցնեն պետական եկամուտների կոմիտեում։
Նախապատրաստական դասընթացի տեսական փուլը կտևի 2-3 ամիս, գործնականը՝ 1-2 ամիս:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21-ն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1561 դիտում
11:21 05-08-2019
ՊԵԿ ուսումնական կենտրոնը Շիրակի մարզում անվճար դասընթաց է կազմակերպում
1756 դիտում
10:06 04-05-2019
ԱԺ ղեկավարությունը ուղիներ է փնտրում աշխատակազմը յուրայիններով համալրելու համար. «Ժամանակ»
1078 դիտում
13:37 21-06-2016
ՀՀ պաշտպանության նախարարությունը դասընթաց է կազմակերպում լրագրողների համար
Այս բաժնից
1966 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին