211652_close_icon
views-count2863 դիտում article-date 18:29 17-10-2016

London Eye միջազգային ուսումնական կենտրոնը կազմակերպում է «Միացյալ Նահանգներում կրթություն ստանալու հեռանկարները» թեմայով բաց դռների օր

London Eye միջազգային ուսումնական կենտրոնը (ITC) հոկտեմբերի 19-ին կազմակերպում է «Միացյալ Նահանգներում կրթություն ստանալու հեռանկարները» թեմայով բաց դռների օր, որը տեղի կունենա Paris հյուրանոցում ժամը 17:00-ին: Կոնֆերանսի բացառիկ հյուրը ԱՄՆ-ից ժամանած Թիմ Ֆելպսն էֈ Թիմը զբաղվում է ուսանողների խորհրդատվությամբ: Նա նաեւ աշխատում է տարբեր երկրների կառավարությունների հետ՝ կրթական ծրագրերը եւ գնահատման համակարգերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համարֈ London Eye ITC-ին հիմնադրվել է 2011 թվականին, Երեւանում: Կենտրոնում ուսուցանվում են օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն եւ միջազգային քննություների նախապատրաստում`TOEFL, IELTS, GRE, GMAT, SAT: Կենտրոնը Բրիտանական, Եվրոպական եւ Ամերիկյան մի շարք առաջատար բուհերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ առաջարկում է բակալավրիական եւ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաեւ RUT International-ի (Իսպանիա) եւ Պեկինի համալսարանի բացառիկ ներկայացուցիչը տարածաշրջանում (Հայաստան, Իրան եւ Ռուսաստան): London Eye ITC-ին իրականցնում է ամառային ճամբարներ (կրթական/ժամանցային/սպորտային), վերապատրաստումներ, աշխատանքային փորձի ապահովում: [b]London Eye միջազգային ուսումնական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր