211652_close_icon
views-count42558 դիտում article-date 18:39 05-08-2019

30 տարուց ավելի Խորենացու փողոցում գտնվող հանրակացարանի բնակիչներն ասում էին. «Հարգելի կառավարություն, մեզ դուրս բերեք այս քարե դարից». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, Երևանի Խորենացի փողոցում գտնվող հանրակացարանի բնակիչնեըը բողոքում էին. «Առաստաղից կաթում է, պատերը քանդվում են, միջանցքը ծառայում է և որպես խաղահրապարակ երեխաների համար և խոհանոց, փոքրիկ սենյակներում քնում է 7-ից ավելի մարդ: Սրանք այն պայմաններն են, որտեղ ապրում է 25 ընտանիք: Այս շենքն արդեն 30 տարի է՝ ծառայում է որպես հանրակացարան»: Բնակիչների խոսքով՝ այստեղ այլևս ապրել չեն կարող, իրավիճակը դարձել է անտանելի, իսկ կենցաղային պայմաններն իսպառ բացակայում են: Այս բոլոր ընտանիքիների համար, կա ընդհանուր օգտագործման մեկ սանհանգույց և 1 խոհանոց: Բացի այդ, որոշ սենյակներ արդեն երեխաներ ունեցող ընտանիքների համար նեղ են: Քաղաքացիներն ասում են ժամանակին այստեղ են բնակվել, քանի որ այլ տարբերակ չունեին և իրենց ժամանակին խոստացել էին, որ հնարավորության դեպքում կտեղափոխեն: Սակայն տարիներն անցել են, իրենք շարունակել են ապրել նույն պայմաններում: Ասում են՝ մի քանի անգամ տարբեր մարմինների են դիմել, ոմանք անգամ նամակները չեն կարդացել: Երեխաները խաղահրապարակ չունեն, հարևանությամբ հյուրանոց է կառուցվել և իրենց տարածքը սահմանափակվել է: Բացի այդ, երեխաներին փողոց չեն թողնում, քանի որ հյուրանոցի այցելուները տարբեր հայհոյանքներ են օգտագործում: Քաղաքացիներն ուզում են, որպեսզի նորմալ պայմաններում ապրեն և իրենք, և իրենց ընտանիքները, առաջարկում են պատկան մարմիններին՝ գալ և սեփական աչքով տեսնել սարսափելի պայմանները»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր