211652_close_icon
views-count76991 դիտում article-date 23:59 04-08-2019

Մինչ Երևանի քաղաքապետը ծանրութեթև է անում, թե որ ծառն է պիտանի, որը՝ ոչ, Հրազդանի կիրճում դարն ապրած հսկայական ծառը տապալվել ու վնասել է թանկարժեք Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Հրազդանի կիրճում դարն ապրած հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 13 NA 777 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Այս պահին ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի «Կենտրոն» կանաչապատման ՓԲԸ-ի ծառայողները՝ փոխտնօրեն Կարեն Պողոսյանի գլխավորությամբ: Կանաչապատման աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով («Դրուժբա» սղոց) մասնատեցին ծառը և ճանապարհը դարձավ անցանելի, քանի որ տապալված ծառի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի: Դեպքի վայր են ժամանել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ապահովագրված է «Կասկո» եղանակով և ապահովագրական ընկերությունը պարտավոր է առանց՝ ինչպես ժողովուրդն է ասում. «էսօր, էգուց գցելու», կամ «խաղեր տալու», կատարել փոխհատուցումը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ովքեր մաքրում են հետքերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում կան նմանատիպ, դարն ապրած ևս մի քանի ծառեր, և եթե Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո հետևություններ չանեն և այդ ծառերը չհեռացնեն, ապա չի բացառվում, որ մեկ այլ ծառի ընկնելու հետևանքով մարդիկ տուժեն, այդ թվում՝ դեպքը լինի ողբերգական: Իսկ հետո քաղաքային իշխանության պատասխանատուները գան դեպքի վայր ու հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման երեսները պատռեն, թե այս ինչ եղավ: Այսօրվա այս դեպքն էլ չէր լինի, եթե պատասխանատուները ժամանակին սրտացավ մոտեցում ցուցաբերեին ու դարն ապրած ծառերը հեռացնեին, տեղը տնկեին նորերը: Վնասված ավտոմեքենան ավտոշուկայում գնահատվում է մոտ 70-75 հազ. եվրո: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր