Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 80-ամյա վարորդի Mitsubishi-ն և 47-ամյա վարորդի Газель-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ՝ 80-ամյա Ռուդոլֆ Ա-ի վարած Mitsubishi մակնիշի 31 ՏՍ 003 համարանիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Ստյոպա Ա-ի վարած Газель մակնիշի 20 ՏՍ 842 համարանիշի ավտոմեքենաերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ստյոպա Ա-ի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչներ, 28-ամյա Արամայիս Ե-ն և 51-ամյա Կարինե Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշակական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհայի ն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի