211652_close_icon

Մոսկվայում ազատ ընտրությունների պահանջով քաղաքական զբոսանքի մասնակից տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

views-count1608 դիտում article-date 16:33 03-08-2019
Մոսկվայում՝ Պուշկինի անվան հրապարակում, այսօր բողոքի հերթական ցույցն է անցկացվել քաղաքական զբոսանքի տեսքով։ Զբոսանքի մասնակիցներին ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Արդեն բերման է ենթարկվել առնվազն 33 մարդ: Այդ թվում՝ «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Վլադիմիր Ռոմենսկին։ ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին անցկացված հերթական բողոքի ցույցի ժամանակ ավելի քան մի քանի հազար մարդ էր բերման ենթարկվել։ Մի քանի ցուցարար կալանավորվել է:

Նմանատիպ նյութեր