211652_close_icon
views-count97130 դիտում article-date 14:49 03-08-2019

Տավուշի մարզում վթարի են ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը․ ПАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և հայտնվել ձորակում․ կա 18 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել է ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և ավագ տեսուչ Աշոտ Մարկոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։ Տեղում փորձագետն ասում էր, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր էր՝ չկարողանար կառավարել ավտմեքենան և այն կողաշրջվեր։ Այստեղ պետք նաև գնահատել վարորդի ճիշտ կողմնորոշվելու հմտությունը։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր