211652_close_icon

Թրամփի վարչակազմը թիրախավորել է Արցախում ականազերծման ծրագիրը. ANCA

views-count2439 դիտում article-date 14:10 02-08-2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ենթարկվելով ավտորիտար ադրբեջանական ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումանիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որը ամբողջ հանրապետությունում բազմաթիվ կյանքեր է փրկել: Այս մասին [url=https://anca.org/press-release/trump-administration-attacks-u-s-aid-program-to-artsakh/]հաղորդվում է[/url] Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում: Աղբյուրի համաձայն՝ այս ծրագիրը անհամար թվով կյանքեր է փրկել ամբողջ հանրապետությունում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից դեմոկրատներ Բրեդ Շերմանը եւ Թիջեյ Քոկսը Կոնգրեսում քարոզչություն են անցկացնում, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին կոչ է անում պահպանել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը: «Նախագահ Թրամփը սխալ է թույլ տալիս՝ խոնարհվելով ադրրբեջանցի բռնակալ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնության ցուցաբերումը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նմանատիպ նյութեր