211652_close_icon
views-count4040 դիտում article-date 23:33 01-08-2019

Եվրոպայի լիգա. «Ստյաուա»-«Ալաշկերտ». ուղիղ միացում

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում ռումինական «Ստյաուան» սեփական հարկի ընդունում է Երևանի «Ալաշկերտին»: Անկեղծ ասած, այս հանդիպման ուղիղ ընթացքը որոշել էինք չտեղադրել, քանի որ «Ալաշկերտը» առաջին խաղում Երևանում պարտվել էր 0:3 հաշվով և ենթադրվում էր, որ այս զույգում ինտրիգը ավարտվել է: Բայց ահա ավարտվել է 1-ին խաղակեսը, և Բուխարեստում անհավանական հրաշքներ են տեղի ունենում. «Ալաշկերտը» հաղթում է 3:1 հաշվով: Ուղղակի ֆանտաստիկա է, և հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.club/webplayer.php?t=ifr&c=1215046&lang=ru&eid=824832&lid=1215046&ci=900&si=1]այստեղ.[/url] Դա էլ նշենք, որ առաջին խաղակեսից հետո «Ստյաուան» մնացել է 10 հոգով, ինչը «Ալաշկերտի» վերջնական հաղթանակի շանսերը ավելացնում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր