12080 դիտում
22:33 01-08-2019
Սոչիի օդանավակայանից պատասխանել են հայկական ազգանունով աշխատակիցների բողոքին՝ շեշտելով, որ խտրականություն չկա
Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել,որում հերքում է օդանավակայանի աշխատակիցների պնդումները, որ հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականությունէ դրսևորվում:
«ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- [url=https://rusarminfo.ru/2019/08/01/aeroport-sochi-otvetil-sotrudnikam-armyanam-diskriminacii-net/]Rusarminfo[/url]-ի փոխանցմամբ՝ ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ:
Օդանավակայանից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը «կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը սեփական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ հայկական ազգանունով մարդկանց մասնաբաժինը կազմում է բոլոր ազատվածների 3 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
14:49 10-08-2021
Հայաստանում եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն չկա. Եզդիների ազգային միության նախագահ
37957 դիտում
11:03 25-12-2016
Սոչիի օդանավակայանից Սիրիա ուղևորվող Ту-154 օդանավը կործանվել է Սև ծովում
985 դիտում
09:13 26-02-2014
Եվրոպան արձագանքել է հայ դատավորների բողոքին․ Ժողովուրդ
Այս բաժնից
514 դիտում
21:52 29-04-2024
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
496 դիտում
20:10 29-04-2024
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
442 դիտում
19:13 29-04-2024
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով մի խում անձինք են ձերբակալվել