13891 դիտում
20:29 01-08-2019
Շենգավիթի թաղապետը լավ կանի՝ աղբ տեղափոխող մեքենայի հետևից էլ մեկ այլ՝ մաքրող ուղարկի. հակառակ դեպքում տարածքում գարշահոտությունը չի վերանա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝՝ հուլիսի 31-ին, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] և հայտնել, որ իրենց փողոցում տևական ժամանակ է՝ տիրում է հակասանիտարական վիճակ։
Բնակիչներն ասում էին, որ աղբ տեղափոխող մեքենայից հոսող ջրերն իսկական գարշահոտություն են տարածում. «Աղբամաններից հոսող ջրերը լցվում են փողոցով մեկ և այդ հատվածով հազարավոր մարդիկ են անցնում։ Երեխաներն ամառվա այս տապին դուրս են գալիս բակ՝ խաղալու, ու այդ հատվածով անցնելիս խաղում են այդ կեղտաջրերի հետ»։
Բնակիչները պահանջում են, որպեսզի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հետամուտ լինի, որպեսզի նման փնթի աշխատանքներ չկատարվեն։ Նրանք նույնիսկ դառը կատակում էին՝ նշելով հայտնի ֆիլմը, երբ Նաջարյանն ասում էր. «Ո՞ւմ հետ էիր շախմատ խաղում՝ Թորգոմի՞։ Կասես՝ մի դիմում էլ նա գրի»։ Ու հիմա թաղապետը լավ կանի՝ աղբ տեղափոխող ավտոմեքենայի հետևից էլ մեկ այլ՝ մաքրող ավտոմեքենա ուղարկի։ Մանավանդ, որ Մայիսի 9-ի փողոցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատատեղին մոտ է»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
34920 դիտում
18:10 24-12-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում «Սանիթեք»-ի աղբ տեղափոխող մեքենայի և հաց տեղափոխող «04»-ի բախումից
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)