211652_close_icon
views-count34560 դիտում article-date 18:10 24-12-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում «Սանիթեք»-ի աղբ տեղափոխող մեքենայի և հաց տեղափոխող «04»-ի բախումից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url] ընկերությունը, որում երևում է, թե ինչպես են Երևանի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվում SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/23/73508/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել էին SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «04»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://www.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream LTD[/url]-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր