211652_close_icon
views-count33313 դիտում article-date 18:31 23-03-2019

Մինչ Շենգավիթի թաղապետը ծանրութեթև կանի, հետիոտները կատակում են. «Զեբրայով» դուխով անցնե՞նք, թե՞ պառկած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ «Էրեբունի» օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա կան հետիոտնի համար նախատեսված վայրեր, ինչի նպատակով էլ տեղադրվել են երթևեկությունը կարգավորող ցուցանակներ: Չնայած տեղադրված ցուցանակներին ու արված գծանշումներին, նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհա-տրանսպորտային պատահարներ: Միայն մեկ շաբաթվա ընթացքում 2-3 ավտովթար է տեղի ունեցել: Որոշ դեպքերում էլ վնասվել են երևեկությունը կարգավորող ցուցանակներն ու երկաթյա արգելապատնեշները: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը վերջին ավտովթարի ժամանակ դեպքի վայրում քաղաքացիների հետ միասին օգնության ձեռք էր մեկնում վթարված ավտոմեքենայի վարորդին, այն դուրս բերելով երթևեկելի գոտի, երբ օգտագործվում էր վերամբարձ կռունկը: Վթարի հարևանությամբ բնակվողները ասում էին, որ իրենք մոտեցել էին թաղապետին և մատնացույց արել, որ վնասված երկաթե արգելապատնեշները մի քանի ամիս է, չեն վերանորոգվում, և հույս էլ չունեն, թե երբ դա կանեն: Այսօր նույն վայրում հետիոտները իրար հարց էին տալիս. «Մինչև Շենգավիթի թաղապետարանը ուշքի գա, թե երբ իր տեղը կդրվի ցուցանակը, մենք չգիտենք, թե որ ցուցանակով առաջնորդվենք. պառկա՞ծ անցնենք ճանապարհը, թե՞ «դուխով» անցնենք «զեբրայի» վրայով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր