Մոսկվան մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։
«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել է Զախարովան այսօր տեղի ունցած ճեպազրույցում: Վերջինի խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:
«Հետագա սրացումն անթույլատրելի է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ
2019.08.01 21:56


Twitter
Вконтакте
Одноклассники