3195 դիտում
16:47 02-04-2016
ՀՀ Օմբուդսմենը շփման գծում իրադրության սրման առնչությամբ կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ
Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Ակտիվ աշխատանք է տարվում միջազգային գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակողական գործողությունները նրանց ուշադրությանը ներկայացնելու և քննարկման հարց դարձնելու համար:
Դրանք անդառնալի հետևանքներ առաջացնող հանցավոր ոտնձգություններ են մարդու բոլոր իրավունքների նկատմամբ:
Առանձնապես անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես, մանկական կրթական հաստատությունների ու երեխաների նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայում մանրամասն ուսումնասիրում է բոլոր տվյալները՝ միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան պաշտոնական հաղորդակցություն սկսելու և հայկական խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական անթույլատրելի գործողությունների վերաբերյալ հավաստի հիմքեր ներկայացնելու համար: Աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերներին ներկայացվելիք առաջարկներ ձևավորելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1629 դիտում
13:22 09-12-2015
Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ՝ վերջին օրերին շփման գծում իրավիճակի սրման շուրջ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
718 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը