211652_close_icon
views-count2559 դիտում article-date 23:50 01-08-2019

Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Նոր Գեղի համայնքում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցի շրջանակներում Նոր Գեղի համայնքում էր: Համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, լսել վերջիններիս մտահոգություններն ու առաջարկները: Մարզպետը հաջորդիվ այցելել է Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոն, որտեղ ներկա էին համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներ և ղեկավարներ: Մշակույթի տանը կայացած հանդիպմանը ներկայացվել է շնորհանդես մեկ տարվա ընթացքում ՀՈԱԿ-ների և համայնքապետարանի կողմից կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Կատարվածների շարքում էին վերջերս տեղադրված շուրջ 5 կանգառները, լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, կոյուղագծի անցկացումը և այլն: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա նախատեսվում է համայնքային երկրորդական փողոցի ասֆալտի վերականգնում և ասֆալտապատում, բազմաբնակարան շենքի վերանորոգում և բնակեցում բազմազավակ և անօթևան ընտանիքներով, մանկապարտեզների բակերում խաղահրապարակների կառուցում: Անդրադառնալով համայնքում արձանագրված փոփոխություններին՝ մարզպետը նշել է, որ համայնքներում կատարվող յուրաքանչյուր դրական ձեռնարկից շահում է պետությունը, համայնքը ու նաև մեր փոքրիկները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր