3339 դիտում
21:15 25-07-2019
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով եղել է Բյուրեղավան համայնքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բյուրեղավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 մարզիկներ:
Մարզպետը պատասխանատուների հետ զրուցել է ծրագրերի ու խնդիրների մասին:
Նշենք, որ մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված պլանավորված է տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ , իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի՝ մարզական գույքով զինելու տարբերակով շենքի հիմնանորոգում:
Հաջորդիվ մարզպետն այցելել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա, որի առաջին հարկում 2019 թվականի կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:
Մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
7619 դիտում
16:35 11-07-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում
3592 դիտում
16:13 25-10-2017
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Գավառի տարածարջանի Գանձակ համայնքում
Այս բաժնից
379 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
793 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
685 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը