211652_close_icon
views-count81292 դիտում article-date 18:11 31-07-2019

Երևանում 24-ամյա հետիոտնին BMW-ով վրաերթի ենթարկած 23-ամյա վարորդը քննիչի որոշմամբ ստորագրությամբ բաց է թողնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի որոշմամբ որպես խափանման միջոց՝ ստորագրություն է ընտրվել բնակության վայրից չհեռանալը՝ Երևանի բնակիչ՝ 23-ամյա Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ, ով կասկածվում է հուլիսի 30-ին իր կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հետիոտն՝ 24-ամյա Նորայր Պողոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Գրիգորյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/30/1131243/?fbclid=IwAR21NRNCiTf316PTmtqVS89rQDwJDtkdqH1AVIkXHjErZLfT9l0gC6G1vnc]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 30-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 23-ամյա Սերգեյ Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 46 XX 046 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 16/3 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Նորայր Պողոսյանին։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Առուշանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում իրավիճակն այնքան լարված էր, որ ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ու ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ավագ օպերլիազոր Աշոտ Աթայանի գլխավորությամբ՝ ուժեղացված ծառայություն էին կատարել, և ոստիկանները, ճիշտ կողմնորոշվելով, վարորդին՝ Ս․ Գրիգորյանին, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկաններին, դեպքի վայրից տեղափոխել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին, քանի որ մի քանի անձինք փորձել էին հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ [b]Քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ արձակված 23-ամյա Սերգեյ Գրիգորյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0660288001564582868497804.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր