1703 դիտում
18:43 31-07-2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային
իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից»,- իր խոսքում ասել է Արման Թաթոյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում
համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր: Արման Թաթոյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հետագայում այն ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Կողմերը արձանագրել են Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միասնական ջանքերի կարևորությունը քննարկված խնդիրների լուծման հարցում:
Նմանատիպ նյութեր
6271 դիտում
17:21 07-11-2016
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է իր վրաց գործընկերոջ հետ
Այս բաժնից
928 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է