Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան
                        Հուլիսի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան:
Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկեցին առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ խաղաղապահ զորախմբի իրականացրած ծառայությունը առաքելության կազմում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

