211652_close_icon
views-count1855 դիտում article-date 14:47 20-12-2018

Դեսպան Վահագն Աթաբեկյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին

Դեկտեմբերի 19-ին Լիբանանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աթաբեկյանը պաշտոնապես իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Աունին (Michel Aoun): Հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-լիբանանյան խորապես բարեկամական հարաբերությունների ներկա ընթացքին և հեռանկարներին, լիբանանահայ համայնքի դերակատարությանը, ինչպես նաև Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում լիբանանյան պատվիրակությունը ղեկավարում էր նախագահ Միշել Աունը: Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանին ջերմորեն մաղթեց բարի գալուստ և հաջողություններ իր պատասխանատու և պատվավոր առաքելության մեջ:

Նմանատիպ նյութեր