1058 դիտում
14:12 28-04-2019
Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ
Ապրիլի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:
Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվեց ճաշ:
Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
21:26 28-04-2019
ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ծառայություն իրականցնող հայ խաղաղապահները այցելել են Բեյրութ
909 դիտում
17:25 31-07-2019
Դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան
Այս բաժնից
634 դիտում
17:41 01-05-2024
Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան
484 դիտում
17:04 01-05-2024
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան