211652_close_icon
views-count36864 դիտում article-date 19:42 30-07-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 58-ամյա վարորդը Газ 66-ով բախվել է 25-ամյա վարորդի BMW-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Արկադի Մ-ն իր վարած Газ 66 մակնիշի 28 ՏՕ 983 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Ա-ի վարած BMW մակնիշի 35 QV 734 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարաել է նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր