211652_close_icon
views-count1918 դիտում article-date 20:07 29-07-2019

Տոկիո-2020-ը նորարարական փոխադրամիջոցներ կունենա

Օլիմպիական խաղերի գործընկեր «Տոյոտա» ընկերությունը տրանսպորտային նոր միջոց է նախագծել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որը նրանց կհասցնի Տոկոի-2020-ի ցանկացած մրցատեղի: «Տոյոտան» իր կարգախոսի համաձայն` «Շարժունակություն բոլորի համար», տեխնոլոգիական նորարարություններ է ստեղծում: «Տոյոտան» մոտ 200 էլեկտրական փոխադրամիջոց կտրամադրի Տոկիո-2020-ին, որոնք կարող են մեկ լիցքավորմամբ 100 կմ հեռավորություն անցնել: Նոր տեխնոլոգիան կօգնի հասցնել արտանետումները շատ ցածր մակարդակի: Հունիսին «Տոյոտան» ութ մեքենա էր նվիրել ՄՕԿ-ին, որոնք աշխատում են ջրածնով` առանց արտանետման: Ավելի վաղ «Տոյոտան» ներկայացրել էր չորս ռոբոտ, որոնք օգնելու են մարզիկներին և այցելուներին Օլիմպիական խաղերի ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր