Կողոպտիչը ներխուժել է Էլ-Նենիի տուն և հոսանքահարվելով՝ մահացել
Հայտնի են դարձել այն միջադեպի որոշ մանրամասները, որոնք տեղի են ունեցել Եգիպտոսում «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նաննի կողմից կառուցվող տանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա շինությունում ինքնությունը չպարզված անձի դի են հայտնաբերել:
Ոստիկանության տեղեկություններով, դա կողոպտիչ է եղել, որը փորձել է գողանալ շինության էլեկտրական կաբելները, սակայն հոսանքահարվել է և տեղում մահացել:
Էլ-Նենին «Արսենալում» հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից:


