211652_close_icon
views-count102071 դիտում article-date 23:11 27-07-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes G-500-ն ու Mercedes-ը. 3 եղբայրները, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206 կմ հատվածում, բախվել են 22-ամյա Արման Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 DM 259 համարանիշի և 54-ամյա Սամվել Իսախանյանի վարած Mercedes G-500 մակնիշի 77 VN 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes G-500-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Իսախանյանը, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 59-ամյա Սլավիկ Իսախանյանը և 67-ամյա Արտո Իսախանյանը, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ փրկարար-ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից երկուսին Սիսիանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր