Դիլիջանի թունել տանող ճանապարհը բաց է
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/27/1131048/]քարաթափում[/url]. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը:
ժամը 20:21-ին Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը բաց է: